Հայոց լեզու

20․04․2023

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Գտիր 3 հնչյունափոխված բառ։
    • որոշմանը – ու-ն սղվել է
    • թխամորթ – ու-ն դարձել է ը
    • խստորեն – ի- դարձել է ը
  3. Գտիր., թե «կպարտադրի» բառում քանի բաց ու քանի փակ վանկ կա։
    • 3 բաց, 2 փակ
  4. Տեքստից գտիր կտրուկ, ստիպել, համարձակվել, սպասավոր, արագ, կոշիկ բառերի հոմանիշները։
  5. Գտիր գոյականաբար գործածված 2 բառ։
  6. Ձևաբանական վերլուծության ենթարկիր շարժումով, ոչ ոք, թխամորթ, կպատժի, արծաթե, նայում էր, շրջվեց բառերը։
  7. Գտիր դերբայական դարձվածով նախադասությունները, որոշիր դերբայական դարձվածների պաշտոնը։
  8. Գտիր բարդ ստորադասական նախադասությունները, որոշիր կապակցման միջոցը, երկրորդականի պաշտոնը գլխավորի մեջ։

Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։

Չէ, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։ Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը ժամանակն է այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։

Այո, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրն ուխտադրժորեն խախտելու համար։

Երբ մտացածին պատկերներն անեացանառօրէական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը, արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։

Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, բոբիկ ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

Հայոց լեզու

11․04․2023

  1. Վերլուծի՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։
  2. Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
    • ձայն – ձայներ
    • թշնամի – թշնամիներ
    • տուն – տներ
    • քարաժայռ – քարաժայռեր
    • մարդ – մարդիկ
    • կին – կանայք
  3. Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
    • Բասուտա, Չինգիզ, Այթամատով, Գաբրիել
  4. Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները։
    • տրական հոլով
  5. Գտի՛ր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
    • շների
  6. Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։
    • նաև, վրա, կողմը, առաջ
  7. Գտիր նախադասություններում մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
    • սահմանական – թառել են
    • ըղձական – հիշենք
    • հրամայական – հասկացրու՛
    • ենթադրական – կհրաժարվի
  8. Նշված ժամանակաձևերից ո՞րը չկա տրված նախադասություններում. անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, անկատար ներկա, ապակատար։
    • վաղակատար անցյալ
  1. Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։
    • ենթակա – մի քանի հոգի
    • ստորոգյալ – դուրս եկան, նայեցին
    • հատկացուցիչ – շների, նրանց
    • հանգման խնդիր – ձայնին
    • տեղի պարագա – վրաններից
    • ուղիղ խնդիր – կողմը
  2. Նրան թվաց՝ օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
    • ենթակա – օձը
    • ստորոգյալ – խայթեց, թվաց
    • հանգման խնդիր – նրան
    • ուղիղ խնդիր – մարդուն
    • որոշիչ – ակնոցավոր
  3. Բասուտա գետի մյուս ափին՝ քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։
    • ենթակա – տներ
    • ստորոգյալ – թառել են
    • որոշիչ – Բասուտա, մյուս, մի քանի
    • հատկացուցիչ – գետի
    • տեղի պարագա – քարաժայռերի վրա
  4. Խսիրի վրա պառկեց նաև կինը՝ ծածկելով փոքրիկ տղային։
    • ենթակա – կինը
    • ստորոգյալ – պառկեց
    • տեղի պարագա – խսիրի վրա
    • ժամանակի պարագա – ծածկելով(դերբայական դարձվածք)
    • փոքրիկ – որոշիչ
    • հանգման խնդիր – տղային
  5. Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր՝ հիշեցնելով մի հին երգ։
    • ենթակա – դռնակը
    • ստորոգյալ – ճռնչում էր
    • պատճառի պարագա – քամուց
    • հատկացուցիչ – հնձանի
    • ձևի պարագա – մեղմ
    • ձևի պարագա – հիշեցնելով(դերբայական դարձվածք)
    • որոշիչ – հին
    • ուղիղ խնդիր – երգ
  6. Հասկացրո՛ւ թշնամուդ, որ ամեն վայրկյան պատրաստ ես պատերազմելու, և նա կհրաժարվի զենքի ուժով քեզ ընկճելու մտքից։
    • ենթակա – դու, նա
    • ուղիղ խնդիր – թշնամուդ, քեզ
    • ստորոգյալ – հասկացրու, կհրաժարվի
    • ժամանակի պարագա – ամեն վայրկյան
    • հատկացուցիչ – զենքի
    • միջոցի պարագա – ուժով
    • անջատման անուղղակի խնդիր – ընկճելու մտքից
  7. Հիշենք Չինգիզ Այթմատովի՝ հիշողությունը կորցրած հերոսին։
    • ենթակա – մենք
    • ստորոգյալ – հիշենք
    • հատկացուցիչ – Չինգիզ Այթմատովի
    • որոշիչ – հիշողությունը կորցրած
    • ուղիղ խնդիր – հերոսին
  8. Ես ապրելու ուժ էի ստանում դահլիճների ու հրապարակների՝ հայ երգով ու խոսքով ոգեշնչված բազմությունից։
    • ենթակա – ես
    • ստորոգյալ – տանում էի
    • ուղիղ խնդիր – ուժ
    • հատկացուցիչ – դահլիճների, հրապարակների
    • որոշիչ – հայ, ոգեշնչված
    • միջոցի խնդիր – երգով, խոսքով
    • անջատման խնդիր – բազմությունից
  9. Հովտում երևում էր Գաբրիելի պապի՝ առասպելական շինարարի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցած եկեղեցին։
    • ենթակա – եկեղեցին
    • ստորոգյալ – երևում էր
    • տեղի պարագա – հովտում
    • հատկացուցիչ – Գաբրիել պապի, շինանարի
    • որոշիչ – առասպելական, կառուցած
    • միջոցի խնդիր – ձեռքով
    • ժամանակի պարագա – հիսուն տարի առաջ
  10. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից։
    • ենթակա – իրը
    • ստորոգյալ – կորցնում է
    • որոշիչ – ամենագեղեցիկ, առօրեական
    • դերբայական դարձվածք – դառնալով
    • ժամանակի պարագա – միշտ
    • ուղիղ խնդիր – մի բան
    • հատկացուցիչ – իր
    • անջատման խնդիր – արժեքից

Հայոց լեզու

09․04․2023

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Տեքստից գտիր կրկնակ բաղաձայն ունեցող մեկ բառ։
    • ուղղել
  3. Գտիր, թե հիշատակություն բառում քանի բաց և քանի փակ վանկ կա։
    • 3 բաց, 2 փակ
  4. Տեքստից գտիր մեկ հնչյունափոխված բառ. որոշիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
    • գարնանը – ու-ն սղվել է
  5. Տեքստում գտիր գագաթ, շրջապատված, երազանքներ, լոկ բառերի հոմանիշները։
    • գագաթ – կատար
    • շրջապատված – գոտևորված
    • երազանքներ – անուրջներ
    • լոկ – միայն
  6. Տեքստից գտիր 3 հատ կապ. որոշիր՝ որ բառի հետ են կապվում։
    • մեջ – ընթացք բառի հետ
    • վրա – բարձունք բառի հետ
    • դեպի – ավերակ բառի հետ
  7. Որոշիր՝ գարնանը (առաջին նախադասություն) բառի հոլովն ու հոլովումը։
    • տրական հոլով, ան արտաքին հոլովում
  8. Տեքստում գտիր երկու անկանոն բայ։
    • առնելով, չգիտե
  9. Նախադասության ի՞նչ անդամ է Աստվածածինը (3-րդ պարբերության առաջին նախադասությունը)։
    • բացահայտիչ
  10. 4-րդ պարբերության առաջին նախադասության մեջ զեղչված 2 շաղկապ կա. գտիր դրանք և վերականգնիր։
    • Ոչ ոք չգիտե, թե երբ է կառուցվել այդ տաճառը, և որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը, որովհետև ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։

Գարնանը՝ հեղեղների ժամանակ, գետակը վարարում է և իր ընթացքի մեջ առնելով մեծ ու փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։

Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին՝ սեպաձև բարձունքի վրա, կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։

Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Աստվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։

Ոչ ոք չգիտե՝ երբ է կառուցվել այդ տաճարը, և որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետական հորինվածքն է, որ ինչ-որ բան հուշում է։

Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորներին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կերոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։

Հայոց լեզու

21․03․2023

  1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։
  2. Մեկնաբանիր նախադասությունների կետադրությունը։
  3. Ընդգծված բառերը վերլուծիր նաև ձևաբանորեն։
  1. Հնամենի ծանր պահարանի բաց գզրոցներից դուրս էին թափվել մաշված գրքերը։
    • գրքերը – ենթակա
    • թափվել էին – տորոգյալ
    • հնամենի – որոշիչ
    • ծանր – որոշիչ
    • բաց – որոշիչ(որակական ածական)
    • պահարանի – հատկացուցիչ
    • գզրոցներից – տեղի պարագա
    • մաշված – որոշիչ
  2. Իրիկնադեմին Զվարթենք ու բոլոր ուխտավորները քաշվեցին խավարած վանքից։
    • Զվարթենք – ենթակա(գոյական, հատուկ, անձ, հոգնակի, ուղղական հոլով, ց արտաքին հոլով)
    • ուխտավորները – ենթակա
    • քաշվեցին – ստորոգյալ
    • իրիկնադեմին – ժամանակի պարագա
    • բոլորը – որոշիչ
    • խավարած – որոշիչ(հարակատար, պարզ, չեզոք)
    • վանքից – տեղի պարագա
  3. Դա մի չոր ու ցամաք հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ։
    • դա – ենթակա
    • կին էր – ստորոգյալ(բաղադրյալ)
    • մի – որոշիչ
    • չոր – որոշիչ
    • ցամաք – որոշիչ
    • հասակավոր – որոշիչ
    • բարի – որոշիչ
    • մշտաշարժ – որոշիչ
  4. Միմյանց սեղմելով՝ մեր գլխի վրա շրջան կազմող հետաքրքրասերները մեկ առ մեկ ցրվեցին։
    • հետաքրքրասերները – ենթակա
    • ցրվեցին – ստորոգյալ
    • միմյանց սեղմելով – ձևի պարագա(փոխադարձ դերանուն)
    • մեկ առ մեկ – ձևի պարագա(ձևի մակբայ)
    • մեր – հատկացուցիչ
    • գլխի վրա – տեղի պարագա
    • շրջան կազմող – որոշիչ
  5. Սամվելը դուրս գնաց՝ ընդունելու իր պատվավոր հյուրերին։
    • Սամվելը – ենթակա
    • գնաց – ստորոգյալ
    • ընդունելու – նպատակի պարագա
    • իր – հատկացուցիչ(անձնական դերանուն)
    • պատվավոր – որոշիչ(հարաբերական ածական)
    • հյուրերին – ուղիղ խնդիր
  6. Նախարարների՝ Պարսկաստան գնալուց հետո խռովքն ու խառնաշփոթը տարածվեցին ողջ Հայաստանում։
    • խռովքը – ենթակա
    • խառնաշփոթը – ենթակա
    • նախարարների – կողմնակի ենթակա
    • տարածվեցին – ստորոգյալ
    • Պարսկաստան գնալուց հետո – ժամանակի պարագա
    • ողջ Հայաստանում – տեղի պարագա(որակական ածական)
  7. Ձին, պարանոցը վեր պահած, թռչում էր՝ խաղացնելով ոտքերը։
    • ձին – ենթակա(գոյական, ուղղական հոլով, եզակի, իր)
    • պարանոցը վեր պահած – ձևի պարագա
    • թռչում էր – ստորոգյալ(անկատար անցյալ, սահմանական եղանակ, եզակի, 3-րդ դեմք, սոսկածանցավոր, չեզոք)
    • խաղացնելով ոտքերը – ձևի պարագա, ուղիղ խնդիր
  8. Բոլորը պնդեցին իրենց ասածը՝ համաձայն պայմանավորվածության։
    • բոլորը – եզակի(որոշյալ դերանուն)
    • պնդեցին – ստորոգյալ
    • իրենց – հատկացուցիչ
    • ասածը – կողմնակի ենթակա
    • համաձայն պայմանավորվածության – կապ, հիմունքի պարագա
    • պայմանավորվածության – գոյական, հասարակ, իր, եզակի, տրական հոլով
  9. Դեպի անդունդը պարզվող ապարաժի տակից՝ ուղիղ ոտքերիդ առաջ, իջնում են կնճռոտ ու դաժան լեռների շարքեր։
    • դեպի – կապ
    • շարքեր – ենթակա
    • իջնում են – ստորոգյալ
    • դեպի անդունդը պարզվող ապարաժի տակից – տեղի պարագա
    • ուղիղ ոտքերիդ առաջ – տեղի պարագա
    • կնճռոտ – որոշիչ
    • դաժան – որոշիչ
    • լեռների – գոյական, հասարակ, իր, հոգնակի, սեռական հոլով
  10. Թշնամու առաջատար ուժերը ջախջախվեցին մեր հարվածային ջոկատների կողմից։
    • ուժերը – ենթակա(գոյական, հասարակ, իր, հոգնակի, ուղղական հոլով)
    • ջախջախեցին – ստորոգյալ
    • թշնամու – հատկացուցիչ
    • մեր – հատկացուցիչ
    • հարվածային – որոշիչ
    • ջոկատների կողմից – ներգործող խնդիր(գոյական, հասարակ, իր, եզակի, բացառական հոլով)

Հայոց լեզու

15․03․2023

  1. Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասություններ
    -Այդ նախադասությունները բարդ են.
    -Այդ նախադասությունների մեջ երկրորդականը հենց ուղղակի մեջբերվող խոսքն է։
    -Ի տարբերություն սովորական նախադասությունների՝ ուղղակի մեջբերվող խոսքով նախադասություններում գլխավորը՝ հեղինակի խոսքը կարող է դրվել ուղղակի խոսքից առաջ, ուղղակի խոսքից հետո և ուղղակի խոսքի մեջտեղում։
  2. Ուղղակի մեջբերվող խոսքի 2 տեսակ կա՝
    1) բարցրաձայն խոսք կամ զրույց. գրվում է նոր տողից, խորքից, դիմացից գծիկով.
    2) մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք. գրվում է նույն տողի վրա, չակերտների մեջ։
  3. Ուղղակի մեջբերվող խոսքի կետադրությունը.
    1) Եթե հեղինակի խոսքը նախադաս է, նրանից հետո դրվում է միջակետ։
    2) Եթե հեղինակի խոսքը միջադաս է, երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։
    3) Եթե հեղինակի խոսքը վերջադաս է, անջատվում է ստորակետ գծով (,-)։
  4. ՀԻՇԵԼ՝
    1) եթե մեջբերվող խոսքը գրվում է չակերտների մեջ, վերջակետը դրվում է չակերտից հետո։
    2) Եթե մեջբերվող խոսքը չակերտի մեջ է, իսկ հեղինակի խոսքը միջադաս, չակերտը փակվում է մեջբերվող խոսքի ավարտից հետո՝ վերջում։
    3) Եթե մեջբերվող խոսքը վերջադաս է, չակերտը փակվում է, դրանից հետո դրվում է ստորակետ գիծ, և գրվում է հեղինակի խոսքը։
    4) Երբեմն հեղինակի միջադաս խոսքը կարող է անջատվել վերջակետ գծով կամ միջակետ գծով, կախված նրանից, թե ինչ կետադրություն կլիներ, եթե այդտեղ հեղինակի խոսք չլիներ։

Առաջադրանքներ

  1. Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  • Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
    • — Արքա՛, ու՞ր է իմ ոսկին, – եկավ դևն ու հարցրեց։ – Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
    • — Արքա՛, ու՞ր է իմ ոսկին․ Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել, – եկավ դևն ու հարցրեց։
  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
    • — Մենք վաղուց էինք ձեզ սպասում, – տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում, – ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
    • — Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով, – տանտերն ընդառաջ է գալիս ու ասում՝ տեսնելով հյուրերին։
  • – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
    • Երբ հանդիպեցինք, ընկերս ասաց․
    • – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։
    • — Մեծ եղավ իմ ուրախությունը, – ասաց ընկերս, երբ հանդիպեցինք – երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։
  • –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
    • Անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը․
    • — Տեսնում եմ՝ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
    • — Տեսնում եմ՝ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք, – անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը։
  • –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
    • Որդին խոնարհվելով շշնջաց․
    • — Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։
    • — Մեն-մենակ եմ, հա՛յր, մի՛ մտածիր այդ մասին – խոնարհվելով շշնջաց որդին։
  • –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
    • Արիստոտելն ասում է իր աշակերտներին․
    • — Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
    • — Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է, – ասում է Արիստոտելն իր աշակերտներին։
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
    • — Էհ, չգիտեմ, որդիս, – մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց, – հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
    • -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ, – մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց։
  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
    • — Ընչացքդ արդեն սևացել է, – ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում։ – Տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
    • -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք, – ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում։
  • Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
    • Սահակը հարցրեց ծերունուն․
    • — Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։
    • — Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել, – հարցրեց Սահակը ծերունուն։
  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
    • — Ինչու՞ եք մնում քաղաքում, – տեսնելով տնօրենին՝ հարցրեց քարտուղարը։ – Չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
    • — Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում, – տեսնելով տնօրենին՝ հարցրեց քարտուղարը։
  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
    • — Դու, սիրելի՛ս, – վեր կենալով տեղից՝ ասաց ինձ ծերուկը, – լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
    • — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ, – վեր կենալով տեղից՝ ասաց ինձ ծերուկը

2. Տրված ուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները վերածեք անուղղակի խոսքով նախադասության։

  1. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
    • Եկավ դևն ու հարցրեց, թե ուր է իր ոսկին․ չէ՞ որ իրենց զրույցից շատ օրեր են անցել։
  2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
    • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում, որ իրենք վաղուց էին նրանց սպասում, որ ներս գան, բոլորին էլ շատ ուրախացրին նրանք իրենց գալով։
  3. – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
    • Երբ հանդիպեցինք, ընկերս ասաց, որ մեծ եղավ իր ուրախությունը, երբ իրենց ընդհանուր ծանոթներից իմացավ, որ քույրս սովորում է իրենց դպրոցում։
  4. –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
    • Սպասավորն անթաքույց դժգոհությամբ մեզ ասաց, որ տեսնում է, որ խոսքներս մեկ ենք արել ու իրեն հալածում ենք։
  5. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
    • Որդին խոնարհվելով շշնջաց հորը, որ մեն-մենակ է եկել, ու չմտածի անցյալի մասին։
  6. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
    • Արիստոտելն իր աշակերտներին ասում է, որ եթե հարցնում են իր ու ուսուցչի հարաբերությունների մասին, պիտի ասի, որ Պլատոնն իր բարեկամն է, բայց ճշմարտությունն իր համար ավելի թանկ է։
  7. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
    • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց, որ չգիտի, թե հայրը ինչ պիտի աներ, եթե այժմ իրենց կողքին լիներ։
  8. Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
    • Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր, որ ընչացքս արդեն սևացել է․ տան տղամարդը ես եմ, ես էլ որոշեմ, թե ինչ անենք։
  9. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
    • Սահակը ծերունուն հարցրեց, թե ճանաչե՞ց իրեն․ նա իր հոր զինակիցն է եղել։
  10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
    • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց, թե ինչու՞ են մնում քաղաքում․ չէ՞ ոչ այդտեղ մնալով նրանք վտանգի են ենթարկվում։
  11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    — Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
    • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ ես լավ խորհեմ անելիքս մինչև վճռական քայլ անելս։

Հայոց լեզու

12․03․2023

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Մեկնաբանիր կետադրությունդ։
  3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
    • բարձրաքանդակ – 3 փակ, 1 բաց
    • բանաստեղծական – 3 փակ, 2 բաց
    • մտնեի – 1 փակ, 1 բաց
  4. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
    • երեք – 4 տառ, 5 հնչյուն
    • արևոտ – 5 տառ, 6 հնչյուն
    • ողորմելի – 8 տառ, 9 հնչյուն
    • նստած – 5 տառ, 6 հնչյուն
  5. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
    • թվական – ի-ն դարձել է ը
    • գարնանային – ու-ն սղվել է
    • բարձրաքանդակ – ը-ն սղվել է
    • ժանեկազարդ – յա-ն դարձել է ե
  6. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
    • անհարթ – խորդուբորդ
    • խժռել – լափել
    • որմնասյուն – մույթ
    • տաղանդ – ձիրք
    • մտածել – խորհել
  7. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
    • բացականչություն – ա ներքին
    • հայր – ո ներքին
  8. Տեքստից գտիր կապերը։
    • ամբողջ, մեջ
  9. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
    • հանկարծ – ձևի մակբայ
    • արդեն – ժամանակի մակբայ
    • այլևս – ժամանակի մակբայ
  10. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
    • անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր

Տեքստ

Երեք հարյուր հիսունվեց թվականին՝ գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ
Օգնեցե՛քժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա սակայն փառատենչ էր ու սնապարծ։ <<Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին>>, – խորհում էր այդ սինլքորը

Հայոց լեզու

05․03․2023

  • Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։ Մեկնաբանիր կետադրությունդ։
  • Տեքստում գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
  • Գտիր տեքստից իրար հոմանիշ երկու բառ։
    • չքնաղ – չնաշխարհիկ
  • Գտիր այն բարդ նախադասությունները, որտեղ երկրորդականը կապակցվել է գլխավորին հարաբերական դերանունով։
    • Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն։
  • Գտիր, թե քանի բաց ու քանի փակ վանկ ունեն ծաղկեպսակով, փրփուրներից, ամենադժբախտ բառերը։
    • ծաղկեպսակով – 3 բաց, 2 փակ
    • փրփուրներից – 3 բաց, 1 փակ
    • ամենադժբախտ – 3 բաց, 2 փակ

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն: Նա երջանկություն պարգևեց նաև(մենադիր) Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց և(մենադիր) ապրում առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից:
Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր, չքնաղ աղջկա արձան քանդակեց: Թվում էր՝ նա կանչում է իրեն, ահա պիտի շարժվի, քայլի, խոսի։ Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ և ի վերջո սիրահարվեց անշունչ կերտվածքին: Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ պատրաստեց։ Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը․
–Եթե(ստորադասական) դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբախտ մարդը:
Աստվածուհուն կարկառելով ձեռքերը՝ շշուկով աղոթեց, և Օլիմպոսում լսեցին նրա պաղատանքը՝ կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին։ Ի նշան երախտագիտության՝ արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն:

Հայոց լեզու

26․02․2023

1. Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։

  1. Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։
    • անտառը – ենթակա
    • խշշում էր – պարզ ստորոգյալ
    • քամու – հատկացուցիչ
    • հազար – որոշիչ
    • շրշյունով – միջոցի խնդիր
    • թրթիռով – միջոցի խնդիր
    • ահ ու սարսափ – ուղիղ խնդիր
    • ահ ու սարսափ առաջացնող – դերբայական դարձվածք
  2. Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։
    • դա – ենթակա
    • կին էր – բաղադրյալ ստորոգյալ
    • փոքրամարմին – որոշիչ
    • ծեր – որոշիչ
    • առողջությունից զրկված – հետադաս ծավալուն որոշիչ
  3. Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։
    • չի դարձվում – ստորոգյալ
    • ուշադրություն – ենթակա
    • պատշաճ – որոշիչ
    • պատիվը – ուղիղ խնդիր
    • մարզիկներին – հանգմանն անուղղակի խնդիր
    • մեր – հատկացուցիչ
    • երկրի – հատկացուցիչ
    • մեր երկրի պատիվը բարձրացողներին – բացահայտիչ
  4. Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներառաջ, ճռնչաց այգու դուռը։
    • ճռնչաց – ստորոգյալ
    • դուռը – ենթակա
    • այդպես – ձևի պարագա
    • այգու – հատկացուցիչ
    • մի անգամ էլ – ժամանակի պարագա
    • մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ – բացահայտիչ
  5. Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։
    • լրագրողը – ենթակա
    • մոտեցավ – պարզ ստորոգյալ
    • գյուղացիներին – հանգման խնդիր
    • խոսող – որոշիչ
    • հոգսերից – վերաբերության խնդիր
    • իրենց – հատկացուցիչ
  6. Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։
    • լսում եմ – ստորոգյալ
    • մարդու – հատկացուցիչ
    • գյուղի – հատկացուցիչ
    • ամենալավ – որոշիչ
    • նվագը – ուղիղ խնդիր
    • լեռան – հատկացուցիչ
  7. Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
    • նրանք – ենթակա
    • բացում էին – ստորոգյալ
    • իրենց – հատկացուցիչ
    • ճանապարհը – ուղիղ խնդիր
    • ծառերի միջից – տեղի պարագա
    • եղջյուրներով – միջոցի խնդիր
  8. Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։
    • հավաբնի մոտ – տեղի պարագա
    • շունը – ենթակա
    • հաչեց – ստորոգյալ
    • ինձ վրա – հանգման խնդիր
  9. Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։
    • մայրիկս – ենթակա
    • զրուցում է – պարզ ստորոգյալ
    • հաճախ – չափի ու քանակի պարագա
    • հարևանուհու հետ – հանգման խնդիր
  10. Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։
    • ինքը – ենթակա
    • մոտենում է – ստորոգյալ
    • քայլերով – միջոցի խնդիր
    • փափուկ – որոշիչ
    • խանութի – հատկացուցիչ
    • տերը – ուղիղ խնդիր
    • և ահա – ժամանակի պարագա
  11. Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։
    • լանջին էր – բաղադրյալ ստորոգյալ
    • տունը – ենթակա
    • մեր – հատկացուցիչ
    • հանգստյան – որոշիչ
    • լեռների – հատկացուցիչ
    • ծաղկունյաց – որոշիչ
    • կակաչներով – միջոցի խնդիր
    • լեռների՝ կակաչներով ծածկված – հետադաս որոշիչ
  12. Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։
    • Ցոլակը – ենթակա
    • ձին էր – բաղադրյալ ստորոգյալ
    • նրանց – հատկացուցիչ
    • ձին էր՝ կապտավուն մորթով – հետադաս որոշիչ
  13. Երբ կանգնեց՝ փեշեը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։
    • կանգնեց – ստորոգյալ
    • աչքն ընկավ – ստորոգյալ
    • ժայռին – հանգման խնդիր
    • փեշերը – ուղիղ խնդիր
    • երբ – ժամանակի պարագա
    • թափ տալու – նպատակի պարագա
  14. Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։
    • աղջիկը – ենթակա
    • ասում էր – ստորոգյալ
    • փոքրիկ – որոշիչ
    • ձայնով – միջոցի խնդիր
    • զիլ – որոշիչ
    • մանկան – հատկացուցիչ
    • համարձակ – ձևի պարագա
    • ինչ-որ – որոշիչ
    • բան – ուղիղ խնդիր
  15. Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։
    • ձիավորը – ենթակա
    • չէր որոնում – ստորոգյալ
    • կաքավաբերդի գլխին – տեղի պարագա
    • երկրորդ – որոշիչ
    • հնություններ – ուղիղ խնդիր
    • թաղիքե – որոշիչ
    • գլխարկով – որոշիչ

2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

քամու – գոյական, սեռական, եզակի, ու արտաքին

առաջացնող – ենթակայական դերբայ, ներգործող, պարզ

կին – գոյական, հայցական, եզակի, այլաձև

տարիներ – հոգնակի, գոյական, ուղղական

առաջ – կապ, հետադաս

լեռան – գոյական, սեռական, եզակի, ան արտաքին

այրվող – ենթակայական դերբայ

իրենց – անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, սեռական

փափուկ – ածակական, որակական

մոտենում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի

տերը – գոյական, ուղղական, եզակի, այլաձև

ծածկված – համակատար դերբայ

երբ – հարաբերական դերանուն

տալու – անորոշ, սեռական հոլով

ընկավ – սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի

համարձակ – ածական, որակական

ասում էր – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներոգրծող, պարզ

Հայոց լեզու

03․10․2022

Առաջադրանքներ

  1. Գտիր ածականները, որոշիր տեսակը, կազմիր համեմատության մյուս աստիճանները, եթե ունի համեմատության աստիճաններ։
    • սովորական – հարաբերական ածական
    • ուրախ – որակական – ավելի ուրախ, ամենաուրախ
    • նախնադարյան – հարաբերական ածական
    • քրիստոնեական – հարաբերական ածական
    • եվրոպական – հարաբերական ածական
    • մահմեդական – հարաբերական ածական
    • երկար – որակական ածական – ավելի երկար, ամենաերկար
    • հարուստ – որակական ածական – ավելի հարուստ, ամենահարուստ
    • բարակ – որակական ածական – ավելի բարակ, ամենաբարակ
    • բարի – որակական ածական – ավելի բարի, ամենաբարի
    • միջնադարյան – հարաբերական ածական
    • քաղաքավարական – հարաբերական ածական
    • առհավական – հարաբերական ածական
  2. Գտիր գոյականները, որոշիր քերականական հատկանիշները։
    • քարոզից – հասարակ, եզակի, բացառական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • խոսք – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • ողջույնի – հասարակ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • բանաձև – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • քեֆ – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • հեքիաթում – հասարակ, եզակի, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • խաղաղություն – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ա ներքին հոլովում, անորոշ
    • մարդիկ – հասարակ, հոգնակի, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում, անորոշ
    • դերվիշն – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլվում, որոշյալ
    • տիրոջը – հասարակ, եզակի, տրական հոլով, ոջ արտաքին հոլովում, որոշյալ
    • ժամանակներից – հասարակ, հոգնակի, բացառական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • մաղթանքը – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
    • եկեղեցին – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում, որոշյալ
    • աղոթքների – հասարակ, հոգնակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • գրաբարում – հասարակ, եզակի, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • լեզուներում – հասարակ, հոգնակի, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • ձևակերպումով – հասարակ, եզակի, գործիական հոլով, ան արտաքին հոլովում, անորոշ
    • քրիստոնյաները – հասարակ, հոգնակի, ուղղական հոլով,ի արտաքին հոլով, որոշյալ
    • բառ – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • աշխարհում – հասարակ, եզակի, ներգոյական հոլով, անորոշ
    • արաբները – հասարակ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
    • անեկդոտ – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • տունը – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ա ներքին հոլովում, որոշյալ
    • հրդեհ – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • հարևանը – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
    • աշխատատեղին – հասարակ, եզակի, տրական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
    • լուր – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • կանոնները – հասարակ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
    • բոցերի – հասարակ, հոգնակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • ժողովուրդ – հասարակ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • քթի – հասարակ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • Չինաստանում – հատուկ, եզակի, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • Պարսկաստանում – հատուկ, եզակի, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • Եվրոպայի – հատուկ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • վաճառականները – հասարակ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
    • ձեռքսեղմումը – հասարակ, եզակի, ուղղական հոլով, այլաձև հոլովում, որոշյալ
    • հանդիպման – հասարակ, եզակի, սեռական հոլով, ան արտաքին հոլովում, անորոշ
    • բաժանման – հասարակ, եզակի, սեռական հոլով, ան արտաքին հոլովում, անորոշ
    • բարևի – հասարակ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • հարգանքի – հասարակ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
    • վերաբերմունքի – հասարակ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, անորոշ
  3. Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։
    • Կարծում եմ, որ ողջունելու ամենազվարճալի ձևը եղել է <<Դու կերե՞լ ես>>-ը։
  4. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։
    • Քանի որ բոլոր ժամանակաշրջաններում էլ լինում են բազմաթիվ պատերազմներ, որոնք հիմնականում իշխանությունների պատճառով են տեղի ունենում, այլ ոչ թե հասարակ ժողովրդի կամքով, այդ պատճառով մարդիկ միմյանց խաղաղություն են կամեցել։
  5. Էսսե գրիր խաղաղության մասին։
    • Խաղաղությունը շատ կարևոր հասկացություն է։ երբ ասում ենք խաղաղություն, միանգամից պատկերացնում ենք բոլորիս շատ ծանոթ պատերազմների չիրականացումը։ Բայց իմ կարծիքով կարելի է մի փոքր ուշադրություն դարձնել <<խաղաղություն>> ասվածի այլ իմաստին։
    • Ինձ թվում է՝ բոլորս էլ գիտենք <<հոգու խաղաղություն>> ասվածի մասին։ Իմ կարծիքով դա մարդկանց համար պետք է լինի ամենաառաջին բանը, որը մտածելու առիթ կտա։ Հոգու խաղաղությունը ոչ պակաս կարևոր է պատերազմներից խուսափումի այդ <<խաղաղություն>>-ից։ Կարծում եմ, որ եթե մարդիկ տեղի տան իրենց հոգու խաղաղությանը, և վարվեն այնպես, որ իրենց հոգին հանգիստ ու խաղաղ լինի, ապա պատերազմներ էլ քիչ կլինեն։
    • Կարծում եմ, որ <<<խաղաղություն>> և <<խաղաղություն>> բառերը ավելի քան փոխկապակցված են միմյանց հետ։

Խաղաղությո՜ւն ձեզ (Պետրոս Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։

Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։

Սակայն ինչո՞ւ միայն  քրիստոնյաները։

Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։

Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլ հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։

Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա աշխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։

Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։

Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝

-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…

Բայ

1. Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
2. Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

2.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից շնորհվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր կտակել, որի տոկոսներն ամեն տարի տրվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում խոշոր հայտնագործություններ անող գիտնականներին ամենակարևոր գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի համախմբման, ստրկության ոչնչացման կամ եղած բանակների կրճատման ու խաղաղությունը պահպանելու գործում:

3.Տեքստում կետերիփոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:
Մարդիկ հիշում են արտասովոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը:
Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն սովորական մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին բռնում ու նետում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի փոքր արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխայական զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առաձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչու մ: